Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Ինտիմ

Քո առողջությունը. տամպոններ

Քո առողջությունը. տամպոններ

ՀԱՐՑ: Տամպոնների տուփի վրա նշված է, որ դրանք հարկավոր է փոխել յուրաքանչյուր 4 ժամը մեկ: Արդյո՞ք դա նշանակում է, որ գիշերը տամպոն օգտագործել չի կարելի:

 

ՊԱՏԱՍԽԱՆ: Ըստ էության, ցանկացած հիգիենիկ միջոց հարկավոր է փոխել 4 ժամը մեկ: Սակայն ոչ մի սարսափելի բան չի պատահի, եթե գիշերվա ընթացքում այդ ժամկետը երկարի մինչև 6-8 ժամ: Երևի նկատել ես, որ պառկած դիրքում արտադրությունն ավելի քիչ է. գործում է ձգողականության օրենքը: Իսկ առավոտյան` ուղղահայաց դիրք ընդունելուց հետո, գիշերվա ընթացքում կուտակված արտադրությունը դուրս է գալիս:

 

Այդ պահին հիգիենիկ միջոցը հարկավոր է փոխել: Ի դեպ, «գիշերային» միջադիրները «ցերեկայիններից» ավելի մեծ են ոչ թե առատ արտադրության պատճառով, այլ որովհետև քնի ժամանակ դրանք տեղաշարժվում են, և մեծ չափսը լրացուցիչ պաշտպանություն է տալիս: Տամպոններն իրենց դիրքը չեն փոխում, ուստի ավելի ապահով են: Տեղադրիր նոր տամպոն քնելուց առաջ և փոխիր այն արթնանալուց անմիջապես հետո:

 

 

Հեղինակ. Տատյանա Դուխինա, բ.գ.թ., բժիշկ-գինեկոլոգ, o.b. ապրանքանիշի փորձագետ
Սկզբնաղբյուր. cosmo.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ